Գնում ենք ՔՊ-ական 18 պատգամավորների հասցեներով․ Իշխան Սաղաթելյան

Պատմական պահ է, օրհասական իրավիճակ է, պետք են ճիշտ գործողություններ։ Այդ մասին այսօր Բաղրամյան պողոտայում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ընդդիմադիր չորս պատգամավորներ ստորագրել են Փաշինյանի իմպիչմենտի համար, և քիչ հետո իրենք գնալու են ՔՊ-ական պատգամավորների հասցեներով՝ իրենց հորդորելու ստորագրել այդ փաստաթղթի տակ։
«Մենք ձեր կողքին ենք, ժողովրդի օրակարգով ենք գնում։ Եթե ուզում եք գործընթացը հասնի իր ավարտին, պետք է 18 հոգու «բերման ենթարկել» ու սկսել իմպիչմենտի գործընթացը»,- ասաց նա։
Սաղաթելյանն ասաց, որ իրենք նպատակ չունեն հարթակը կուսակցականացնելու։