Մոսկվայում «ականապատել» են հեռուստաաշտարակը

Անհայտ անձինք կրկին հայտարարել են Մոսկվայի Օստանկինո աշտարակն ականապատելու մմասին։ Նախնական տվյալներով՝ զանգահարել են անանուն անձինք և պատմել ակադեմիկոս Կորոլյովի փողոցում գտնվող հեռուստակենտրոնի պայթյունի սպառնալիքի մասին․ հայտնում է Mash-ը։
Բոլոր այցելուներն ու անձնակազմը սկսել են տարհանվել։
Ոստիկանության աշխատակիցները զննել են շենքը, դեպքի վայր են մեկնել նաև կինոլոգները։
Կատարվածի մանրամասները ճշտվում են։