Կուրսկի սահմանային գոտում ուկրաինական ուժերի երեք քառորդը գրեթե ամբողջությամբ շրջափակված է

Կուրսկի սահմանային գոտում ուկրաինական ուժերի երեք քառորդը գրեթե ամբողջությամբ շրջափակված է

Կուրսկի սահմանային գոտում ուկրաինական ուժերի երեք քառորդը գրեթե ամբողջությամբ շրջափակված է և բաժանված երկու մասի, գրել է «The Telegraph»-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։

Դրանք միացված են մոտ 1 կմ երկարությամբ և 500 մ-ից պակաս լայնությամբ միջանցքով ամենացածր կետում։ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկվող միակ ճանապարհը դեպի Սուձա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ է: Դա դժվարացնում է ուկրաինական ուժերի դիրքերը պահպանելը և նահանջելը։

«The Telegraph»-ը գրել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերի 10 հազար զինվորներ կարող են հայտնվել Կուրսկի մարզում շրջապատված։

Կուրսկի մարզի Սուդժա շրջանում 10 հազար ուկրաինացի զինվոր կարող է շրջափակվել, գրում է The Telegraph-ը։

Ռուսական ստորաբաժանումները ճեղքել են պաշտպանական գիծը՝ ԱՄՆ-ի և Կիևի միջև հետախուզության փոխանակման դադարեցման ֆոնին։

Ուկրաինական կողմը դիտարկում է զորքերը Կուրսկի սահմանային շրջանից դուրս բերելու հնարավորությունը՝ կորուստներից խուսափելու համար, հրատարակությանը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտներից մեկը։

Ավելի վաղ «New York Post»-ը գրել էր, որ ուկրաինական զորքերը կարող են լքել Կուրսկի շրջանը երկու շաբաթվա ընթացքում։

Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշեր երկրի 4 մարզերում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 31 անօդաչու թռչող սարք․ 26-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 3-ը՝ Բրյանսկի մարզի և 1-ական՝ Լենինգրադի և Յարոսլավլի մարզերի տարածքներում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: