Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ ԼՂՀ խնդիր չկա և ՀՀ-ի հետ քննարկելու անհրաժեշտություն չկա․ Նիկոլ Փաշինյան

Բոլորդ հիշում եք, որ 2022 թվականի մարտին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ներկայացրել էր 5 կետեր և առաջարկել դրանց հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր։ Մենք արձագանքեցինք, որ այդ առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց մենք կարծում ենք՝ այդ կետերը պետք է լրացվեն, որից հետո բանակցություններ վարենք ու խաղաղության պայմանագիր կնքեք: Այս մասին այսօր այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բայց, շարունակեց նա, վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել նաև մեր սկզբունքների հիման վրա։
Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ ԼՂՀ-ի հարցը Ադրբեջանը ՀՀ-ի հետ քննարկել չի ցանկանում.
«Պատմությունն այստեղ չի ավարտվում, որովհետև նախկինում ևս ասել եմ, որ Ադրբեջանի առաջարկած այն սկզբունքներից մեկը, օրինակ, որը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար ընդունելի է՝ այստեղից լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանում»,- ասաց նա և ավելացրեց, որ հարց է՝ արդյոք այդ դեպքում Ադրբեջանը նկատի ունի նաև իր կողմից օկուպացված հայկական տարածքները: Բայց Ադրբեջանի կողմից միանշանակ պատասխան չի ստացել։
Փաշինյանը նկատեց, որ Ադրբեջանը սահմանազտման և սահմանագծման համատեքստում պատրաստվում է որոշակի խնդիրներ բարձրաձայնել, Ադրբեջանի ձևակերպմամբ՝ ՀՀ-ին ապօրինի կերպով հանձնված որոշ տարածքների վերաբերյալ.
«Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, թե ԼՂՀ-ի խնդիր չկա և ՀՀ-ի հետ քննարկելու անհրաժեշտություն չկա», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում