Ավինյանը կնշանակվի՞ փոխքաղաքապետ

Ավինյանը կնշանակվի՞ փոխքաղաքապետ

«Քննարկումներ եղել են»: Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ նշանակվելու վերաբերյալ հարցին:

«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում միգուցե և պարոն Ավինյանին նշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։