«Պատի տակ հնազանդ կանգնած եմ»․ Փաշինյան

«Պատի տակ հնազանդ կանգնած եմ»․ Փաշինյան

«Հնարավոր համարու՞մ եք, որ Հայաստանում լինի ռազմական տրիբունալ և դուք, իբրև գերագույն գլխավոր հրամանատար,  ամբողջ հրամկազմի հետ միասին, պատասխան տաք ամբողջ դատավարության ընթացքում»,-  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրան հարց ուղղեց Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկը։

Փաշինյանը հայտարարեց՝ համաձայն է, որ իրեն գնդակահարեն։

«Ես 2020 թվականից հետո դուրս եմ եկել ժողովրդի առաջ ու ասել եմ՝ եթե դուք որոշեք, որ ինձ պետք է գնդակահարել, ես այդ գնդակահարության պատի տակ հնազանդ կանգնելու եմ։ Որ պահին էլ որոշի ժողովուրդը, ես պատի տակ ոչ թե հնազանդ կանգնելու եմ, այլ հնազանդ կանգնած եմ։ Ուզու՞մ եք գնդակահարել՝ խնդիր չկա, հանեք, գնդակահարեք։ Այո, համաձայն եմ, միանշանակ»,- ասաց նա։