Հայաստանի ներկայացուցիչները Մյունխենում կմասնակցեն Եվրոպայի համալիր առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչները Մյունխենում կմասնակցեն Եվրոպայի համալիր առաջնությանը

Մյունխենում օգոստոսի 11-21-ը կկայանա Եվրոպայի համալիր առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Ծրագրում ընդգրկված են աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, կանոէ սպրինտ, հեծանվավազք, մարմնամարզություն, թիավարություն, ժայռամագլցում, սեղանի թենիս և եռամարտ մարզաձևերը: Մեր երկրի պատվիրակները նույնպես հանդես կգան այդ ստուգատեսում: Ծրագրում ընդգրկված մարզաձևերում կխաղարկվեն Եվրոպայի առաջնությունների մեդալներ:

Առաջնության 11 օրերի ընթացքում շուրջ 4800 մարզիկ-մարզուհիներ 9 մարզաձևերում կպայքարեն մեդալների 176 հավաքածուի համար:

Միջոցառումը կազմակերպիչ երկիր Գերմանիայի ամենամեծ մարզական իրադարձությունը կհանդիսանա վերջին կես դարի ընթացքում: Եվրոպայի առաջին համալիր առաջնությունը տեղի է ունեցել 2018թ. աշխարհամասի երեք քաղաքներում ՝ Գլազգոյում, Էդինբուրգում և Բեռլինում: