Դռնփակ հանդիպում. ի՞նչ է քննարկում Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ

Դռնփակ հանդիպում. ի՞նչ է քննարկում Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների հետ

Թեև ավանդական ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը տեղի է ունենալու ժամը 16.30-ին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է ԱԺ:

Ինչպես հայտնում է MediaHub-ի լրագրողը, այս պահին Փաշինյանը հանդիպում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպումը դռնփակ է, լրագրողներին անգամ թույլ չեն տալիս մոտենալ հանդիպման սենյակին: