Ավելի հաճախ կերեք ծիրան. ինչու՞ է պետք այս գերառողջ ամառային միրգը պահել սննդակարգում

Ծիրանի կալորիականությունը շատ փոքր է՝ 42 կիլոկալորիա 100 գրամում, չի գիրացնում: Բայց ծիրանի չրի կալորիականությունը 232 կիլոկալորիա է 100 գրամում:
Ծիրանը պարունակում է շաքար, ինուլին, կիտրոնաթթու, գինեթթու, խնձորաթթու, В խմբի, С, Н, Е, Р, А վիտամիններ, երկաթ, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր:
Ծիրանը հատկապես օգտակար է սրտանոթային համակարգի, երիկամների հիվանդությունների և ճարպակալման դեպքում: Ծիրանն օգնում է լավացնել հիշողությունը, բարձրացնում է ուղեղի ակտիվությունը:
Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչն անփոխարինելի է սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այն օգտակար է առիթմիայի, ստենոկարդիայի, կաթվածի դեպքում, երիկամների խնդիր ունեցողների համար:
Ծիրանը պարունակում է երկաթ, ուստի հրաշալի համալրում է հղիների սննդակարգին, անեմիաների և տոքսիկոզի դեպքում: А վիտամինի շնորհիվ ծիրանը լավացնում է տեսողությունը, մաշկի վիճակը:
Պեկտինը օրգանիզմը մաքրում է շլակներից և տոքսիններից, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ծիրանը բնական հակաբիոտիկ է: Ծիրանը կօգնի հաղթահարել օրգանիզմի ընդհանուր թունավորումը:
Ծիրանի օգտագործումը սահմանափակել պետք է դիաբետի, վահանաձև գեղձի և լյարդի հիվանդությունների դեպքում: