Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումներն ակնհայտ լկտի և սանձարձակ դրսևորումներ են ստացել․ Աբրահամյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումները նոր չեն, ուղղակի նոր արտահայտում են ստանում՝ ակնհայտորեն շինծու և ապօրինի գործընթացների միջոցով։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կարծում եմ, նպատակն ակնհայտ է, Արմենը մեր կուսակցության առաջամարտիկներից է, «ինտելեկտուալ կոճղերից», որի հիմքի վրա կառուցված են կուսակցության ներքին և արտաքին կապերը ։ Վերջին շրջանում նրա նկատմամբ այս հետապնդումներն ակնհայտ լկտի և սանձարձակ դրսևորումներ են ստացել»,-ընդգծեց Աբրահամյանը, ավելացնելով, որ դեռևս այս թեմային կանդրադառնան։

Մանրամասները՝ տեսանյութում։