Փաշինյանի փոխարեն Մհեր Գրիգորյանը մեկնեց Բիշքեկ

Փաշինյանի փոխարեն Մհեր Գրիգորյանը մեկնեց Բիշքեկ

Ինչպես և նախօրեին MediaHub-ը գրել էր, Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդներում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այսպիսով, հոկտեմբերի 25-26-ը տեղի կունենա Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների խորհուրդը, իսկ հոկտեմբերի 26-27-ը՝ ԱՊՀ երկրների վարչապետների ու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը։