Նատալյա Ռոտենբերգը որոշել է անձամբ ներկայացնել իր և ՀՄՖ-ի միջև գործակցության դադարեցման իրական շարժառիթը

Այսօր առավոտյան Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որ Նատալյա Ռոտենբերգը այլևս ֆեդերացիայի փոխնախագահ չէ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը՝ չնշելով պատճառը։
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն անդրադառնալով այս հրապարակմանը հայտարարել է, որ որոշել է ինքը ներկայացնել նման որոշման իրական շարժառիթը։
«Հարգելի´ հայ ժողովուրդ, լրագրողներ, սպորտի և Մարմնամարզության ֆեդերացիայի նվիրյալներ, այսօր տեղեկացա, որ այլևս չեմ հանդիսանում Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և հետևաբար իմ և ֆեդերացիայի միջև համագործակցությունը՝ դադարեցվում է։
Հաշվի առնելով այն փաստը, որ ֆեդերացիան իր պաշտոնական հայտարարության մեջ չի նշել պատճառները, որոշել եմ ինքս ներկայացնել նման որոշման՝ իրական շարժառիթը։
Վաղը` մարտի 30-ին` ժամը 12-00-ին, «Գոլդեն փելես» հյուրանոցում հանդես եմ գալու ասուլիսով։ Հրավիրում եմ բոլոր լրագրողներին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կատարվող անարդարություններին, լուսաբանել ասուլիսն ու տեղեկատվությունը դարձնել հասանելի՝ համայն հայությանը»,-նշել է նա։
Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգը ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, փետրվարի 4-ին նշանակվել էր ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ։