Տեղի է ունեցել Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը (լուսանկարներ)

 Տեղի է ունեցել Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը (լուսանկարներ)

2024թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին (հյուրերի ժամանում՝ 18:30-ից ) Կ. Դեﬕրճյանի անվան մարզահաﬔրգային համալիրի կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել Երևան Յունայթեդ Ռոթարի ակումբի գրանցման միջոցառումը:

Միջոցառմանը մասնակցելու համար մասնակիցները հաստատել են  մասնակցությունը [email protected] էլ. փոստով և ստանցել ﬕջոցառման մուտքի գրանցման QR կոդ:

Միջոցառմանը մասնակցել է  Rotary International 2452 տարածաշրջանի կառավարիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ Պետական պաշտոնյաներ, ռոթարացիներ ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից և այլ հյուրեր:

 

 

 

Երեկոյի ընթացքում ներկայացվել է նորաստեղծ ակումբը և առաջիկա նախագծերը, որոնք իրենց բնույթով աննախադեպ են․

- Երևանի ազգային պարկ ծրագիր (ներկայացրել է  Կարեն Ղազարյանը)
- Հայաստանում շաքարախտով հիվանդներին նորագույն տեխնոլոգիաներով սարքերի տրամանադրման ծրագիր (ներկայացրել է Անդի Պիսկուլյանը)
- Միացյալ ազգերն հանուն խաղաղության նվագախումբ և երգչախումբ ծրագիր նվիրված ՄԱԿ 80 ամյակին (ներկայացրել է Ալեքսան Զաքյանը)

 

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցները, որոնց հիմքի վրա առաջիկայում կստեղծվի Ռոթարակատ ակումբ: Երեկոյի ավարտին կներկայացվի Ռոթարիի ամենահայտնի և լայնամասշտաբ ծրագիրն ամբողջ աշխարհում՝ Պոլիոմելիտի պատվաստումը, և այդ նպատակով կկազմակերպվի հանգանակություն:

 

Ռոթարի մասին

Ռոթարին մարդասիրական, ոչ քաղաքական կազմակերպություն է, որն անդամակցության է ընդունում մարդկանց, որոնք գալիս են օգնելու և ոչ թե օգտվելու։

Այն նաև էլիտար կազմակերպություն է, որը չի ճանաչում կրոն, մաշկի գույն, ազգություն, ռասսայականություն կամ էթնիկ տարբերություն։

Ռոթարին, չլինելով պետություն, ունի մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում և ամենաբարձր խորհրդատվական կարգավիճակը, որն առաջարկվում է որպես ոչ կառավարական կազմակերպությանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից: Ռոթարիի ցանցի ներկայացուցիչներն ընդգրկված են ՄԱԿ-ի ներքո գործող տարբեր կազմակերպություններում, ծրագրերում, հանձնաժողովներում և գործակալություններում, այդ թվում՝ UNESCO, UNDP, UNICEF, UNHCR և այլն:

Ռոթարին ունի իր ներկայացուցիչները նաև Համաշխարհային բանկում, Ասիական Զարգացման բանկում, Աֆրիկյան Զարգացման բանկում և այլուր:

Այժմ աշխարհի գրեթե բոլոր երկրներում Ռոթարին ունի շուրջ 45.000 ակումբ և ավելի քան 1.200.000 անդամ։

Ռոթարիի ուղղվածությունները՝
1․ Նպաստել խաղաղության հաստատմանը
2․ Պայքար հիվանդությունների դեմ
3․ Ապահովել մաքուր ջուր, սանիտարական պայմաններ և հիգիենա
4․ Փրկել մայրերին և երեխաներին
5. Աջակցել կրթությանը
6. Զարգացնել տեղական տնտեսությունները
7. Պաշտպանել շրջակա միջավայրը

 

Ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար կարող եք այցելել
www.rotary.org կայք։__