Վարչապետը դառել է բռնապետ․ չի՞ ուզում մի 2 ամիս ժամանակ տա․ «Մալաթիա» տոնավաճառի աշխատող

Էս 600 հոգին ի՞նչ պիտի անի, վարչապետը մտածո՞ւմ է։ 600 հոգով ճամպրուկները վերցնենք, գնանք դեսպանատներ, քաղաքական ապաստան ուզե՞նք։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Նշենք, որ աշխատակիցները բողոքում են այն որոշման դեմ, ըստ որի՝ տոնավաճառը պետք է փակվի։

«Վարչապետը դառել է բռնապետ․ չի՞ ուզում մի 2 ամիս ժամանակ տա։ 17 խախտումներից 12-ը վերացված է, 5 կետի համար էլ թող ժամանակ տան, մարդիկ աշխատեն։ Մինչև այսօր անվտանգության մասին չէին մտածում, հիմա նոր են սկսել մտածել։ Մեկը թաթը դրել ա վրան, ուզում ա տարածքը վերցնի, դրա համար էլ խաղեր են տալիս»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի  հոկտեմբերին  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում  17 խախտում է արձանագրել։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։

Ընդգծեցնք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։ 

Մանրամասները՝ տեսանյութում