Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Citroen մակնիշի ավտոմեքենայում

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Citroen մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի 23/1 հասցեի հարևանությամբ գտնվող շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է կայանված Citroen մակնիշի ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ե.-ին։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում հրդեհի պատճառը, պարզվում է։