Կհանգեցնի լուրջ հիվանդությունների, նույնիսկ մահվան. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ աղից հրաժարվելը, բացատրել է բժիշկը
Կարծիք կա, որ աղը կարող է անուղղելի վնաս հասցնել օրգանիզմին։ Փորձագետները պնդում են՝ սպառվող աղի քանակը պետք է նվազագույնի հասցնել, կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել: Սակայն բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն այս հարցում իր կարծիքն ունի, հաղորդում է Sports.kz-ը՝ Edimdoma.ru-ին հղումով։
Բժշկի խոսքով, աղից ամբողջական հրաժարումը կարող է հանգեցնել լուրջ հիվանդության և նույնիսկ մահվան։ Սա հենց այն է, ինչ պետք է հիշեն տիկնայք, ովքեր պատրաստվում են հատուկ դիետայի:
Հեռուստահաղորդավարը Telegram-ի իր ալիքում նշել է, որ կերակրի աղի ավելի ցածր ընդունելի մակարդակը օրական 3 գրամ է։ Իսկ նատրիումի ընդունման կրճատումը հանգեցնում է ռենինի և ալդոստերոնի հորմոնների ավելացման: Սա իր հերթին կարող է հանգեցնել հիպերտոնիայի և այլ լուրջ խնդիրների։