Մեքենաների ապահովագրման համակարգը կազատականացվի, կարգապահ վարորդները կշահեն

ԱՊՊԱ հակամարգի շուկան կազատականացվի։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր մեքենաների ԱՊՊԱ-ներն իրականացնել մրցութային կարգով։ 

«Մենք հետազոտել ենք, տեսել, որ կան խնդիրներ, ու ես հանձնարարել եմ, որ մրցութային կարգով իրականացվեն մեքենաների ապահովագրությունները, այլ ոչ՝ սահմանված գներով։ Մենք այս ճանապարհին լավ որոշումներ ենք կայացրել, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- նշեց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի մեկից։

Մանրամասները՝ տեսանյութում։