«Ես կգամ» երգի նոր մեկնաբանություն՝ Վահագ Ռաշից (տեսանյութ)

Երգիչ, երգահան Վահագն Ռուշանյանը, նույն ինքը Վահագ Ռաշը ներկայացրել է նոր կատարում ու տեսահոլովակ, որը արդեն շատ սիրված ''Ես կգամ'' երգի նոր մեկնաբանությունն է։
Ինչպես նշեց երգիչը, նման սիրված երգը նոր ձևով ներկայացնելը բավական համարձակ քայլ է ու կարող է նաև սխալ ընկալվել շատերի կողմից։ Քանի որ շատերի ականջին նստած է հին տարբերակը, իսկ նորը ընդունելը բավական դժվար է։
Երգերը իրարից տարբերվում են ոճային առումով առաջինը բավական ակտիվ է, իսկ երկրորդ երգը հանգիստ, կարելի է ասել ռելաքս, ներվերը հոգին տրամադրությունը հանգստացնող։
Մինչ հրապարակելը շատերին եմ ուղարկել երգը ու շատերի օրվա անբաժան մասնիկն է դարձել, հոգնած ժամանակ այս երգը լսելուց հետո շատերը նշում են, որ բավական լավ լիցքաթափող հատկություն ունի։ Խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ լսել։ Երգիչ և երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է նոր տեսահոլովակ. Երգը արդեն բավական սիրված
''Ես կգամ''-ն է` նոր մեկնաբանությամբ։
Գործիքավորումը կատարել է Գարիկ Գևորգին, երգի երաժշտության հեղինակը Վահագնն է, իսկ խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանը։
Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։
Բեմադրությունը` Արման Խաչատրյանի
Կատարողներ` Արթուր Խունյան և Էլֆրիդա Ավանեսյան