Այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

Այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու․  «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

Սիրելի երևանցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր դիմում եմ ներկայացրել ինձ աշխատանքից ազատելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։

«Առաջին հերթին ուզում եմ խորհին շնորհակալությունս հայտնել քաղաքապետին` ինձ վստահելու այս պատասխանատու և ծանր աշխատանքը։ Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի ողջ անձնակազմին համագործակցության և բեղմնավոր աշխատանքի համար։ Եվ իհարկե ձեզ, սիրելի երևանցիներ` ամենօրյա ռեժիմով ինձ օգնելու համար։

Այս մեկ շատ դժվար տարվա ընթացքում փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի երևանցիների կյանքը դառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ։

Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական աշխատանք։

Հավելեմ, որ մնալու եմ իմ Հայրենիքում և շարունակելու եմ իմ գործունեությունը մասնավոր դաշտում ի շահ իմ հայրենակիցների։

Միշտ պատրաստ եմ լինել իմ քաղաքի և իմ Հայրենիքի կողքին։ Սիրով ձեր Հովհաննես Մանուկյան»,-նշել է նա։