10 մլն եվրո՝ ոստիկանության բարեփոխումների համար

ԵՄ-ն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ոստիկանության ու միգրացիոն բարեփոխումների համար։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ ոստիկանության, միգրացիոն բարեփոխումների ու մարդու իրավունքների ոլորտում փոփոխություններ անելու համար նախատեսվում է տրամադրել 10 մլն եվրո գումար։

«Գումարը կտրամադրվի ներքին գործերի նախարարության ձևավորմանը՝ այդ թվում մարդկային ռեսուրսների զարգացման ու նյութատեխնիկական ապահովման մասով»,- նշեց Գրիգորյանը։

Մեկ այլ դրամաշնորհային ծրագրով էլ՝ ԵՄ-ն 23 մլն եվրո դրամաշնորհ տրամադրել՝ ուղղված ներառական ու դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու զարգացմանը։

«Մասնավորապես, աջակցություն կտրամադրվի Սյունքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը»,- ներկայացրեց Գրիգորյանը։


 Մանրամասները՝ տեսանյութում։