Նոր աղետ Թուրքիայում. չվերթները չեղարկվել են, հայտարարվել է նախազգուշացում

Նոր աղետ Թուրքիայում. չվերթները չեղարկվել են, հայտարարվել է նախազգուշացում

Ստամբուլում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։

Շաբաթ օրը Ստամբուլում փոթորկի նախազգուշացում կգործի։ Թուրքական ավիաուղիները X սոցիալական ցանցում հայտնել են, որ սպասվող փոթորկի պատճառով միջազգային օդանավակայանում չեղարկվել է 41 չվերթ։

Ստամբուլի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը նախազգուշացրել է 16 միլիոնանոց քաղաքի բնակիչներին հորդառատ անձրևների և ուժեղ քամիների մասին, որոնք կարող են տևել կեսօրից մինչև շաբաթ երեկո: