Որտե՞ղ է նկարահանվել աղմկահարույց տեսանյութը

Որտե՞ղ է նկարահանվել աղմկահարույց տեսանյութը

Գավառի քաղաքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը MediaHub-ին հայտնեց, որ իր դստերը ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ենթարկած Աննա Արեւշատյանն ու իր ամուսինը Գավառում ապրել են 2-3 տարի, իսկ համացանցում հայտնված տեսանյութը նկարահանվել է Երեւանում։ 

Ըստ նրա՝ ամուսինները Տավուշի մարզից են, կինը՝ Շամշադինից, ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, Իջեւանից։ 

«Ոչ մի բանով աչքի չընկնող ընտանիք էր, չէին շփվում մարդկանց հետ։ Այս ընտանիքը պարզապես գրանցված է Գավառում»,-ասաց նա։

MediaHub-ը ավելի վաղ գրել էր, որ համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի Աննա Արեւշատյանն է, ունի 5 երեխա։ 

Մինչ համացանցը քննարկում է այս ահասարսուռ տեսանյութը, MediaHub-ը ավելի սարսափելի տեղեկություններ պարզեց: Վերջինիս ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով։ Դատալեքս տեղեկատվական հարթակում գործի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: 

Նա այս պահին ոստիկանությունում է:

Լիա Սարգսյան