Վրաերթի ենթարկված տղամարդը 4 օր անց մահացավ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 13-ին 60-ամյա Սանասար Միքաելյանը հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը
Կատարվում է քննություն։