Հայտնի է «Եվրատեսիլ 2023»-ում Բրյունետի երգի թողարկման ամսաթիվը

Ինչպես հայտնել էինք «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնելու է Բրյունետը: Երգչուհին տեղեկացրել է՝ ինչ երգով է ներկայանալու: Երգի անունն է «Future Lover»:
Երգը ներկայացվելու է հանրությանը մարտի 15-ին:
«Գիտեմ, որ բոլորս շատ երկար ենք սպասել իմ երգի թողարկմանը, և այդ սպասմանը շատ շուտով վերջ կտրվի։ Այս ամբողջ ամիսների ընթացքում ես գրել եմ մի բան, որը լավագույնս արտացոլում է իմ էությունը՝ թե որպես արտիստ, թե որպես մարդ։ Հուսով եմ՝ այս երգը կդիպչի ձեր սրտերին, ինչպես որ իմ դեպքում է եղել։ Future Lover-ը կթողարկվի չորեքշաբթի օրը՝ մարտի 15-ին», - ինստագրամյան իր էջում գրել է երգչուհին։