Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ

Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ

Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ցավակցում եմ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է Խաչատուրյանը։