Արարատի մարզի դատախազը կփոխադրվի Շիրակի մարզի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Արարատի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանին փոխադրել Շիրակի մարզի դատախազի պաշտոնին ս․թ․ նոյեմբերի 22-ից»։