Մահացել է «Էյֆորիա» հեռուստասերիալի դերասանը

Կյանքից հեռացել է 25-ամյա ամերիկացի դերասան Անգուս Կլաուդը, ով մարմնավորում էր Ֆեսկոյին՝ Euphoria ռեկորդակիր հեռուստասերիալում։ Դերասանը նույն հեռուստասերիալի գխավոր դերակատար Զենդայայի հետ սովորել է նույն դասարանում, բայց նա պատահաբար է հայտնվել այդ շոուի մեջ. սերիալի քասթինգի տնօրենը նկատել է նրան ռեստորանում աշխատելիս և հրավիրել է քասթինգի։
Հուլիսի կեսերին կյանքից հեռացել էր Անգուսի հայրը։ Հարազատները պատմել են, որ դերասանը չի կարողացել հաշտվել հոր մահվան հետ։
Այս պահին տեղեկություններ չկան մահվան պատճառի մասին։