Պակիստանցի իրավապաշտպանը մտադիր է ներկա լինել Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությանը

Պակիստանցի իրավապաշտպան, 2016 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա լինելու Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությանը: Այս մասին հայտնել է «Free Armenian Prisoners» կազմակերպությունն Х-ի իր էջում:
«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը: