Ալեւիների կոտnրած. Սիրիայի անցումային նախագահը խոստացել է պատժել պատասխանատուներին

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան խոստացել է պատժել խաղաղ բնակչությանը վնաս հասցրած զինյալներին: Նրա մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ սիրիական անվտանգության ուժերին մեղադրել են ալեւի փոքրամասնությանը պատկանող հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանության համար։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ 973 խաղաղ բնակիչ է մահացել ուրբաթ և շաբաթ օրն ալեւիների վրա իրականացված մոտ 30 հարձակման հետևանքով:
Զոհերի ընդհանուր թիվը, ներառյալ զինված խմբավորումների անդամները, դիտորդները նախկինում գնահատում էին 1,3 հազար մարդ, այդ թվում՝ նրանց տվյալներով՝ 231 անվտանգության ուժեր և 250 զինյալներ, որոնք աջակցում են պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ Ասադին։
Ելույթ ունենալով Սիրիայի պետական հեռուստատեսությամբ՝ Սիրիայի անցումային նախագահը նաև խոստացել է գտնել և չեզոքացնել Ասադին հավատարիմ ուժերին։