ՍԱՏՄ ղեկավարը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը

ՍԱՏՄ ղեկավարը ազատման դիմում է գրել. ո՞րն է պատճառը

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը: 

Նա նշեց, որ երեկ աշխատանքի է եղել Դանիելյանը, և երեկոյան արդեն իմացել է, որ իր ղեկավարը ազատման դիմում է գրել: Պատճառների մասին խոսնակը տեղյակ չէր: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ձերբակալվել էին ՍԱՏՄ տեսուչներ՝ գառների կարանտինի գործով: Չի բացառվում, որ այս ազատումը կապ ունի հենց այս գործի հետ:

Նշենք, որ Արմեն Դանիելյանը անցած տարվա նոյեմբերին էր նշանակվել այս պաշտոնին: Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Վահե Մակարյան