Ռուսական կողմն ունի ավելի քան 5000 զոհ․ Ուկրաինայի ՊՆ-ն տվյալներ է հրապարակել

Ռուսական կողմն ունի ավելի քան 5000 զոհ․ Ուկրաինայի ՊՆ-ն տվյալներ է հրապարակել

Ուկրաինայի ՊՆ-ն  տվյալներ է հրապարակել ռուսական զորքերի ընդհանուր կորուստների մասին։ 

Ըստ ուկրաինական կողմի, ընդհանուր առմամբ, ՌԴ զորքերը կորցրել են 29 ինքնաթիռ, 29 ուղղաթիռ, 191 տանկ, 816 զրահապատ մարտական մեքենա, 74 թնդանոթ, 1 ԲՈՒԿ ԶՀՀ, 21 «Գրադ» կայանք, 291 ավտոմոբիլային տեխնիկա, 60 ցիստերն, 3 ԱԹՍ, 2 նավ/ մոտորանավակ, 5 ՀՕՊ միջոց: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ Ուկրաինայի ՊՆ-ի, ռուսական կողմն ունի ավելի քան 5000 զոհ: