Իշխող մեծամասնությունը հանձնառու է զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում. Կոնջորյանը՝ Մքալիսթերին

Իշխող մեծամասնությունը հանձնառու է զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում. Կոնջորյանը՝ Մքալիսթերին

Այսօր, գործընկերներիս հետ միասին, Ազգային Ժողովում ընդունել ենք Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաեւ նշել է. «Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ արձանագրելով մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքները Արևելյան գործընկերության երկրների շարքում։

Անդրադարձ ենք կատարել խորհրդարանական աշխատանքների ընթացքին՝ նշելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը։

Արձանագրել ենք, որ իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու և զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում՝ ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը»: