Որքա՞ն գումար կառավարությունը կհատկացնի Գյումրու և Փարաքարի ընտրությունների անցկացմանը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում, չզեկուցվող նախագծով ընդունվեց որոշում ԿԸՀ-ին գումար տրամադրելու մասին:
Ըստ այդմ, Գյումրու և Փարաքարի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման, այդ թվում ԿԸՀ-ի ծախսերի համար կհատկացվի 200 մլն 115 հազար դրամ: