ԱՄՆ դեսպանի հայտարարությունից ավելի շուխուռ են անում, քան Արցախը հանձնելուց․ Շարմազանով

ԱՄՆ դեսպանի հայտարարությունը բխում է Նիկոլի դավաճանական քաղաքականությունից, ինչի՞ց եք վախենում։ Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանը մեկ անգամ չէ, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում։ Ես ԱՄՆ դեսպանին չեմ պաշտպանում, բայց Նիկոլը Արցախը տվել է թուրքին, էդքան շուխուռ չենք անում, ինչքան ԱՄՆ դեսպանի հայտարարությունից հետ։ Շատ սխալ է, դեսպանի հայտարարությունը արմատականորեն հակասում է Միացյալ Նահանգների որդեգրած սկզբունքներին»,-ասաց նա։