Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում․ կա վիրավոր

Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում․ կա վիրավոր

Երեկ, մարտի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։10-ի սահմաններում Նուբարաշենի խճուղի 9 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Արտյոմ Գ․-ի վարած Hyundai մակնիշի, 24-ամյա Մհեր Տ․-ի վարած BMW մակնիշի և 34-ամյա Սարո Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Մհեր Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։