Արման Ավագյանը պարտություն կրեց բրոնզի համար պայքարում. Ըմբշամարտի ԵԱ

Արման Ավագյանը պարտություն կրեց բրոնզի համար պայքարում. Ըմբշամարտի ԵԱ

79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերն է չափել Մակեդոնիայի ներկայացուցիչ Ահմադ Մագոմեդովի հետ և 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել: 

Հայ ըմբիշը գրեթե ամբողջ գոտեմարտն անցկացրել է վիրակապով՝ արյունահոսության պատճառով:

Արման Ավագյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 5-1 հաշվով առավելության էր հասել ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Հայաստանի ներկայացուցիչը 10:12 հաշվով զիջել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին: