Ձերբակալել են «Մարտական եղբայրություն» անդամներին․ ՄԻՊ խումբը գտնվում է ոստիկանության բաժնում

Ձերբակալել են «Մարտական եղբայրություն» անդամներին․ ՄԻՊ խումբը գտնվում է ոստիկանության բաժնում

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: