Քերոբյանը` բենզինի և հեղուկ գազի գների մասին

Հեղուկ գազն ու բենզինը չեն էժանանում, ո՞րն է պատճառը, արդյո՞ք գնիջեցում կլինի։ MediaHub-ի այս հարցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հստակ պատասխան չտվեց, այլ ուղղորդեց այս հարցով դիմել ՄՊՀ հանձնաժողովին ու ԿԲ-ին։

Նա հիշեցրեց, որ նոյեմբեր ամսվա գնաճը կազմել է «մինուս կես» տոկոս։ 

«Հեղուկ գազ, իհարկե, մտնում է Հայաստան։ Կարող է ինչ-որ մի ճանապարհ փակ է, բայց գլոբալ խնդիր չկա»,- հավաստիացրեց նա՝ պատասխանելով հարցին, թե հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրները արդյոք հարթվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։