Հների «քոքը կտրում են», որ նորերը բերեն (լուսանկարներ)

Հների «քոքը կտրում են», որ նորերը բերեն (լուսանկարներ)

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որոնց մտահոգել են Մոսկովյան փողոցում՝ Կասկադի հարակից տարածքում իրականացվող ծառահատումները։

«Էս ի՞նչ սպանդ ա, ավելի կանաչապատ Երևան ասելով սա նկատի ունեի՞ն»,- նշում են քաղաքացիները։

Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են՝ այո՛, սա նկատի ունեին։ Բարեփոխումներ են իրականացվում, հին ծառերը փոխարինվելու են նորերով։ Ըստ էության, հների «քոքը կտրում են»։

«Ոչ ոք ծառերի սպանդ չի անում։ Ինչ արվում է, մասնագիտական հանրության շրջանում նախապես քննարկված, բոլոր ուղղություններով մշակված ու որոշված է։ Ոլորտի մասնագետները դրական եզրակացություն են տվել»,- MediaHub-ին ասացին քաղաքապետարանի լրատվական վարչությունից։




Նշենք, որ ըստ քաղաքապետարանի՝ կտրվում են հին, ոչ կենսունակ ծառերը, և դրանք փոխարինվելու են սակուրայի նոր տնկիներով։ 

«Այդ ծառերը կլիմայական պայմաններին ավելի հարմարեցված են, և ավելի երկար կծառայեն մեր քաղաքին»,- վստահեցրին քաղաքապետարանից։

Նարե Գնունի