Տիգրան Ավինյանը կերդվի առանց լրագրողների

Տիգրան Ավինյանը կերդվի առանց լրագրողների

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

«Տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երևանի քաղաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով և յութուբյան ալիքով: 

Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից:

Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր և լուսանկարներ»։