Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Օկոնավանք (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Օկոնավանք (լուսանկարներ)

MediaHub.am-ը  շարունակում է իր  հետևորդների ուշադրությանը  ներկայացնել  Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քառասուներկուերորդ տեսարժան վայրը Օկոնավանքն է։

Շատ շատերն են եղել Լաստիվերում, հիացել հեքիաթային բնությամբ, տնակներով և քարանձավներով: Սակայն ինչ է թաքնված Լաստիվերից այն կողմ շատ քչերին է հայտնի: Հենց այդ թաքնված վայրի բացահայտումերը մեզ տարան դեպի Օկոնավանք:

Օկոնովանքը գտնվում է Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանքում: Օկոնավանք տանող արահետը շատ գեղեցիկ է հատկապես աշնանը: Երթուղին անցնում է անտառներով, ձորերով ու նեղ ժայռերի տակով:

Կառուցվել է 1863 թվականին։ Օկոնավանքի մասին մեզ հասած տեղեկությունները բավականին քիչ են։ Եկեղեցու դիմացի հատվածում կա թևավոր Խաչքար որը թվագրվում է 12-13-րդ դարի։