Ինձ հաջողվեց ողջ դուրս գալ ԱԺ շենքից, ՔՊ պատգամավորները սպառնում էին․ Էդգար Ղազարյան

Ինձ հաջողվեց ողջ դուրս գալ ԱԺ շենքից երբ-որ ես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու էի, քանի որ այդ հանձնաժողովի ժամանակ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորները սպառնում էին իմ ֆիզիկական առողջությանը։ «Պաշտպանված իրավունքնե՞ր, թե՞ իշխանության բեսպրեդել» թեմայի քննարկման ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը ։ 

«Նոյեմբերի 9-ին ռազմական դրությունը չէր չեղարկվում և հետաձգվեց մինչև մարտ։ Իսկ Միրզոյանը ասում էր, որ դեռ քաղաքական որոշում չկա ընտրությունների վերաբերյալ վարչապետը հրաժարական կտա, թե չի տա և ռազմական դրությունը չեն չեղարկում, որ հանկարծ հրաժարականի հարց չքննարկվի ու նոր ընտրությունների հարց չառաջանա»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ հիմա ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահն մի մարդ է, որը  սպային դանակահարել է, Սուրեն Պապիկյանը։ «Այսինքն՝ նախկինում դատված մարդը հիմա բուհի կառավարման խորհրդի նախագահն է»։

Մանրամասները՝ տեսանյութում