Ավանեսյանը ԱՀԿ հատուկ պատվիրակին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանման հետևանքները

Ավանեսյանը ԱՀԿ հատուկ պատվիրակին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանման հետևանքները

Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին հրատապ և երկարաժամկետ ծրագրի անհրաժեշտությունը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ադրբեջանական ագրեսիայի և Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը ներկայացրել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերին։  

«Նախարարը ներկայացրել է հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի անհրաժեշտությունը»։