Բաքուն Մակրոնին առաջարկել է Հայաստանը միացնել Ֆրանսիային

Ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն չի լինի, քանի որ Ֆրանսիան միջամտել է այդ հարցում․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք պետք է պայման դնենք, որ Ֆրանսիան չմասնակցի այս գործընթացին»,- ասել է պատգամավորը խորհրդարանում։
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ առաջարկում է Մակրոնին Հայաստանը միացնել իր երկրին, քանի որ նա մշտապես միջամտում է բանակցային գործընթացին։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld