Ամեն ինչ տոնական սեղանների համար ու ոչ միայն․ BIG Christmas Market with Coca-Cola տոնավաճառը բացվել է (ֆոտոշարք)

Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահադես-տոնավաճառը՝ Big Christmas Market with Coca-Cola 2023-2024-ը պաշտոնապես բացել է իր դռները բոլոր այցելուների համար արդեն երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի 280-ից ավել բիզնեսներ՝ մեծ մասը հայ արտադրողներ, ներկայանալու են ամանորյա ամենաՄԵԾ հարթակում՝ 5 անմոռանալի օր, ամանորյա հեքիաթային միջավայր ապահովելով մասնակիցներին։ Ամեն ինչ տոնական սեղանների համար ու ոչ միայն՝ ձեռագործ աշխատանքներից մինչև խնամքի պարագաներ, սնունդ, հագուստ ու խաղալիքներ, բոլորը՝ հատուկ առաջարկներով ու անակնկալներով։
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ֆիքսել է ցուցահադես-տոնավաճառի առաջին օրվա եռուզեռը։