«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կդադարեցնի MIR-ով թողարկված բանկային քարտերով սպասարկումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կդադարեցնի MIR-ով թողարկված բանկային քարտերով սպասարկումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործընկեր բանկը՝ Ամերիաբանկը, 2024 թվականի մարտի 30-ից կդադարեցնի MIR համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը, ինչի պատճառով այդ ժամկետից անհնար է դառնում այդ համակարգի քարտերով առցանց տոմսերի գնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։