Ինչի հետևանքով են զոhվել Իրանի նախկին նախագահն ու նրա ուղեկիցները․ նոր հայտարարություն

Ինչի հետևանքով են զոhվել Իրանի նախկին նախագահն ու նրա ուղեկիցները․ նոր հայտարարություն

Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը հերքել է Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների զոհվելու մասին որևէ ենթադրություն՝ նշելով, որ ուղղաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել բացառապես եղանակային բարդ պայմանների և տարածաշրջանի աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով։

«Վերջերս սոցիալական ցանցերում և տարբեր ֆորումներում որոշ մարդիկ այաթոլլա Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահվան պատճառների և հանգամանքների մասին հայտարարություններ են արել, որոնք հեռու են իրականությունից և, ըստ երևույթին, անտեղյակության հետևանք են կամ ունեն որոշակի կողմնակալ մտադրություններ»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, հայտարարությունը կոչ է անում «ԶԼՄ-ներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև Մեջլիսի (Իրանի խորհրդարանի) անդամներին զերծ մնալ ոչ կոմպետենտ և զգացմունքային մեկնաբանություններից, որոնք կարող են անհանգստություն առաջացնել հասարակության մեջ և բարենպաստ պայմաններ ստեղծել չարակամների կողմից շահարկման համար»: