Մարդատար ու բեռնատար գնացքներ էին բախվել․ զnhերի թիվը հաuել է 15-ի, ավելի քան 60 վիրավnր (լուսանկարներ)

Մարդատար ու բեռնատար գնացքներ էին բախվել․  զnhերի թիվը հաuել է 15-ի, ավելի քան 60 վիրավnր (լուսանկարներ)

Հնդկաստանում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։

Հայտնում է Hindustan Times-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կան 5 զոհ ու 25 վիրավոր։ Մահացածների թվում է երկաթուղու 3 աշխատակիցներ։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան Արևմտյան Բենգալիայի Ռանգապանի երկաթուղային կայարանի մոտ։ Նշվում է, որ բախումից հետո մարդատար գնացքի առնվազն երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ խմբեր։

Լուսանկարներն այստեղ