Զրո տեխնիկա, զրո մաքրած. Արարատ-Երևան մայրուղին սառած է (լուսանկարներ)

Լրագրող Հասմիկ Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են, թե ինչ անմխիթար վիճակ է Արարատ-Երևան մայրուղիում:
«Մ 2 տեղ-տեղ մաքրած, բայց հիմնականում ոչ մի բան չարած, արդյունքը նկարներում մի քանի վթար ու շղթայական....
Մինչեւ Մասիսի ԱԳԼՃԿ ի մոտ զրո մաքրած, մինչեւ Արտաշատ զրո աշխատանք, Մասիսի կեսից ՝ կիսատ-պռատ, Արարատ, Ավշար, Այգավան, Ոսկետափ, Խոր Վիրապ.. Ավելորդ է ուղղակի խոսելը..",- գրել է նա:
Սա անտերապետության ցցուն օրինակ է. բազմաթիվ վթարներ, սառած ճանապարհներ, զրո տեխնիկա, անգամ աղ ու ավազ չանած չէ: Ո՞ւմ է պետք ձեր ասֆալտը, որով այդքան հպարտանում եք, որ այն չի երևում, քանզի պատկան մարմիններից ոչ մեկն իր տեղում չէ: Եվ ո՞վ է պատասխան տալու քաղաքացիների կրած նյութական վնասների համար:
Լուսանկարներն այստեղ։