Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի գաղափարը։

Նրա խոսքով՝ 30-օրյա զինադադարի գաղափարը կարևոր և ճիշտ քայլ է Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու համար:

«Մենք աջակցում ենք Ուկրաինային և Միացյալ Նահանգներին և ողջունում ենք Ջիդդայի հանդիպման ժամանակ արված առաջարկները»,- չորեքշաբթի գրել է Շոլցն X սոցիալական ցանցում։

«Այժմ խոսքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է»,- հավելել է կանցլերը։